Բրիտանացի արքայազն Ուիլյամը հայտնի է նորանոր փորձությունների հանդեպ իր սիրով։ Չնայած խիտ աշխատանքային գրաֆիկին՝ նա նոր բաներ սովորելու ժամանակ է գտնում։ Օրերս Royal Marsden Hospital կատարած պաշտոնական այցի ժամանակ նա մասնակցել է քաղցկեղային թարախակույտի հեռացման վիրահատության։

Բրիտանական գահի ժառանգը, ասես իսկական վիրաբույժ, հագած է եղել բժշկական համազգեստ, գլխարկ, և հետևել գործընթացին։ Նա մեծ հետաքրքրություն է դրսևորել ռոբոտացված վիրաբուժության հանդեպ և վիրահատության ժամանակ շարունակ հարցեր տվել բժիշկներին։
Բացի այդ, արքայազն Ուիլյամն անցել է բոլոր պալատներով և շփվել հիվանդների հետ։
The Duke joins Professor Vinidh Paleri and his team in theatre as they perform minimally invasive robotic surgery on a patient with adenoid cystic carcinoma. pic.twitter.com/6Gq8dsoPa2
— The Duke and Duchess of Cambridge (@KensingtonRoyal) January 10, 2018








































