Օրերս ԱՄՆ–ում մի բավական հետաքրքիր տեսարան է տեսագրվել, թե ինչպես է Mercedes SL (R129) բաց թափքով կաբրիոլետի վարորդը սլանում փողոցներով՝ ձյունաբքի ժամանակ։ Չնայած, որ նրա վրա անվերջ ձյուն էր տեղում, դրսում էլ սառնամանիք էր, այդքանի հետ մեկտեղ նա դեռ մտնում էր ձնակույտերի մեջ, որոնք հազիվ էր կարողանում անցնել։
https://www.facebook.com/nbc10/videos/10155105078894149/
Այնուամենայնիվ, տղամարդը վստահ շարունակում էր ճանապարհը։ Տեսանյութը վայրկենապես տարածվել է համացանցում։
Ներկա դրությամբ այն հավաքել է ավելի քան երեք միլիոն դիտում։










































