ԱՄՆ քոլեջի 4 ուսանողներ որոշել են փորձել ապրել կյանքով, որն աշխարհում 1.1 միլիարդ մարդու առօրյան է: Այս մասին հայտնում է True Activist պորտալը:
Ինչպիսի՞ն կլինի կյանքը օրական 1 դոլար վաստակելու դեպքում: Սա հիանալի վավերագրական տեսանյութ է մոլորակի բնակչության այն հատվածի մասին, որոնց մասին այնքան էլ իրազեկված չենք:
Ուսանողներն ուղևորվել են Գվատեմալա և 56 օր անցկացրել աղքատության մեջ: Տղաները խոստովանել են, որ նրանց կենսապայմաններն անհավատալիորեն ծանր են:









































