Իսրայելցի երաժիշտ Միրնա Հերցոգը մեղադրել է Alitalia ավիաընկերությանը XVII դարի եզակի ջութակի ոչնչացման մեջ։ Այս մասին նա գրել է Facebook-ում՝ հրապարակելով վնասված երաժշտական գործիքի լուսանկարները։
.jpg)
Միրնան Ռիոյից թռիչք էր կատարում Թել Ավիվ։ Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Հռոմում։ Ավիաընկերությունը ստիպել է նրան գործիքը հանձնել որպես ուղեբեռ՝ երաշխավորելով անվտանգ տեղափոխում։ Սակայն ստացվել է ճիշտ հակառակը։
.jpg)
Ջութակի վերականգնումը կարող է տևել մոտ 1 տարի։
Ընկերությունը հայտնել է, որ չի խախտել որևէ կանոն և պատասխանատվություն չի կրում պատճառված վնասի համար, սակայն խոստացել է հետաքննություն անցկացնել և մեղքի հայտնաբերման դեպքում փոխհատուցել վնասը։
.jpg)











































