WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Էկվադորի անձնագիր է ստացել, – հաղորդում են տեղական ԶԼՄ–ները։ Իր «թվիթերում» նա նկար է տեղադրել այդ երկրի ազգային հավաքականի շապիկով։
El Universo պարբերականի տվյալներով՝ Ասանժը անձնագիր է ստացել 2017 թվականի դեկտեմբերի 21-ին։
— Julian Assange ⌛ (@JulianAssange) January 10, 2018
Հիշեցնենք, որ 2012 թվականին Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից ապաստան էր խնդրել, որպեսզի խուսափեր Շվեդիա արտաքսումից։ Սկանդինավյան երկրի իշխանությունները մեղադրում են Ասանժին բռնաբարության մեջ։ Սակայն ինքը լրագրողը վախենում է, որ դա միայն նրա համար է, որպեսզի իրեն հանձնեն ԱՄՆ–ին, որտեղ նրան մահապատիժ է սպասվում՝ գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար։






































