Հնդիկ գիտնականները պարզել են, որ սև պղպեղի հատկությունները նպաստում են նիհարելուն նույնիսկ այն ճարպոտ սննդի հետ օգտագործելիս։ Շրի-Վենկատեշվարի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Nutrition and Metabolism ամսագրում։
Փորձերն անցկացվել են ճարպակալմամբ տառապող առնետների վրա։ 22 շաբաթ շարունակ գիտնականները կերակրել են կրծողներին միայն ճարպոտ սննդով։ 16-րդ շաբաթում հետազոտողներն առնետներին բաժանել են երկու խմբի։ Մի խմբի սննդում սկսել են ավելացնել սև պղպեղի սերմերից ստացված հելիոտրոպին օրգանական միացությունը։
22-րդ շաբաթվա վերջին առաջին խմբի առնետների մոտ մեծացել է մարմնի ոչ ճարպային զանգվածը, բարձրացել է ոսկրային հյուսվածքի հանքանյութային հագեցվածությունը։
Բացի այդ, կրծողների արյան մեջ շաքարի մակարդակը կրճատվել է հելիոտրոպինի օգտագործումից հետո 60 րոպե անց։
Հետազոտողները եկել են եզրակացության, որ սև պղպեղի այդ նյութը օգնում է կառավարել ճարպակալման հետ կապված որոշ գեներ։ Գիտնականները վստահ են, որ այն կարելի է օգտագործել որպես նիհարելու միջոց։









































