Versace նորաձևության տունը Ռայան Մերֆիի «Ջաննի Վերսաչեի սպանությունը. Հանցագործությունների ամերիկյան պատմություն» ֆիլմն անվանել է ֆանտաստիկա։ Գլխավոր դերասանուհի Պենելոպե Կրուզի բազաթիվ հայտարարություններից հետո այն մասին, թե ինքը շփվել է Ջաննի Դոնաթելլայի քրոջ հետ, և նա դրական է վերաբերվել իրադարձություններին, սերիալի հեղինակությունը կարող է տուժել։
Նորաձևության տունը հայտարարել է, որ հավանություն չի տվել և ոչ մի կերպ չի մասնակցել սերիալի ստեղծմանը, որի պրեմիերան կկայանա հունվարի 17-ին։
Վերսաչեի ընտանիքը հավանություն չի տվել նաև գրքին, որի վրա մասամբ կառուցված է սերիալի սյուժեն։












































