ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 8-9-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ:
Արցախում հունվարի 4-ին ականի պայթյունից վիրավորված երկու զինծառայողներից մեկը տեղափոխվել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, մյուս վիրավորը հոսպիտալ կտեղափոխվի հունարի 9-ին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ երկու զինծառայողների վիճակն էլ նորմալ է: «Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:
Զինծառայողները վիրավորվել էին հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղա¬մասում:










































