Մասաչուսետսի բնակից Ռայան Քենդին տեսանկարել է վատ եղանակի պատճառով մասամբ սառած օվկիանոսը։
«Ո՞վ է ուզում լողալ»,– հարցնում է տեսանյութի հեղինակն իր ընկերներին։ Նրա խոսքերով՝ նկարահանման պահին օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -20 աստիճան։ Միջինում օդի ջերմաստիճանը -8-ից չի նվազում։
Մեկնաբանություններում օգտատերերը հիացական արտահայտություններ են արել։
Ոմանք զարմանքով կատակել են. «Տես է, Թրամփը դեռ մի տարի է, ինչ նախագահ է, բայց արդեն լուծել է գլոբալ տաքացման խնդիրը»։
Տեսանյութը YouTube-ում ավելի քան 300 հազար դիտում է հավաքել՝ մեկ օրվա ընթացքում։










































