2018 թվականի հունվարի 8-ին Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է, որ Նեղոսի ջրի օգտագործման եգիպտական քվոտան սպառնալիքի տակ է հայտնվել։ Արդեն 2018 թվականին Եգիպտոսի համար վտանգավոր իրականություն կարող է դառնալ «Վերածնունդ» ամբարտակը, որը Եթովպիան կառուցում է իր տարածքում՝ Նեղոսի վրայով։
Ամբարտակի կառուցումից հետո, եգիպտական տարածք մուտք գործող ջուրը զգալիորեն կպակասի, ինչը կբերի ջրի դեֆիցիտի։
Կահիրեն ընդունում է Էթովպիայի էլեկտրաէներգիայի զարգացումը, սակայն հայտարարում է, որ «Եգիպտոսի համար Նեղոսի ջուրը կյանքի և մահու հարց է»։
Ներկայումս պարզ է դարձել, որ Եթովպիայի հետ ջրային հարցի բազմամյա բանակցությունների հերթական փուլը ձախողվել է։ Երկրները չեն կարողացել համաձայնության գալ ոչ կառուցվող «Վերածնունդ» ամբարտակում ջրի ծավալների, ոչ էլ դա լցնելու տեմպի վերաբերյալ։
Եթովպիայի կառավարությունը Նեղոսի վրա ՀԷԿ–ի կառուցումը շատ պարզ է բացատրում. պարզապես զարգացող տնտեսությամբ երկրին էլեկտրաէներգիայի նոր, կայուն աղբյուր է անհրաժեշտ։












































