Saturday, 04 07 2026
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում

Հայաստանը պետք է կարևոր երկիր լինի Թրամփի վարչակազմի համար. Փոլ Գոբլ

Ի՞նչ նշանակություն ունի մեր ռեգիոնը՝ Հարավային Կովկասը, ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ, կամ ունի՞ արդյոք Վաշինգտոնը կոնկրետ քաղաքականություն այս ուղղությամբ: Այս հարցը նախագահ Թրամփի՝ Սպիտակ տուն մտնելուց մեկ տարի անց էլ մնում է չպարզաբանված: Նախագահ Թրամփը որևէ անգամ չի արտաբերել Հարավային Կովկաս, Հայաստան կամ Լեռնային Ղարաբաղ աշխարհագրական անվանումները: Թերևս բացառության կարգով կարելի է նշել Թրամփի 2017 թ. ապրիլքսանչորսյան ուղերձը Մեծ եղեռնի հերթական տարելիցի կապակցությամբ, բայց այստեղ էլ խոսքը, բնականաբար, Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման մասին էր, ոչ թե արդի քաղաքականության կամ Հայաստանի հետ հարաբերությունների:

 Հայաստանն ու Ամերիկան՝ Թրամփից հետո

Պատճառը, թե ինչու է այս հարցը հետաքրքրում մեզ՝ հայաստանցիներիս, հայ փորձագետներին, քաղաքական վերնախավին, շատ պարզ է: Միացյալ Նահանգները նույնիսկ աշխարհի համար որոշ չափով անհասկանալի, տարօրինակ, եթե չասենք՝ շոկային կարգախոսներով իշխանության եկած Թրամփի վարչակազմի օրոք շարունակում է մնալ համաշխարհային քաղաքականության և տնտեսության ամենաազդեցիկ դերակատարներից մեկը: ԱՄՆ-ը շատ կարևոր գործընկեր է նաև Հայաստանի համար և, բացի այդ, փաստացի և նույնիսկ կարելի է ասել՝ ֆորմալ իմաստով լուրջ ազդեցություն ունի Հայաստանի անվտանգության և կայունության վրա թե՛ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության և թե՛ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համատեքստում՝ որպես ՆԱՏՕ-ի առաջատար և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն:

 Առաջ Ամերիկան, հետո մյուսները

Չնայած այն հանգամանքին, որ Թրամփի «առաջինը Ամերիկան» կարգախոսը սկզբնական շրջանում տպավորություն էր ստեղծում, թե «ոչ համակարգային» գործիչ և «ոչ ավանդական» հայացքներով աչքի ընկնող նախագահի օրոք ԱՄՆ-ը կարող է որոշակիորեն մեկուսացվել համաշխարհային քաղաքականության պրոցեսներից և հրաժարվել իր գլոբալ դերակատարությունից, վերջին ամիսներին Թրամփի քայլերը և դեկտեմբերին հրապարակված ԱՄՆ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը ցույց են տալիս, որ հնարավոր է՝ Հանրապետական կուսակցությունից առաջադրված Թրամփը ավելի ագրեսիվ գործի արտաքին քաղաքականության մի շարք ոլորտներում, քան նրա նախորդը՝ դեմոկրատ Օբաման, և դրա նախանշաններն արդեն երևում են: Այս իմաստով շատ կարևոր էր փոխնախագահ Մայք Փենսի այցը 2017-ի հուլիս-օգոստոսին Արևելյան Եվրոպա և Վրաստան: Նա իր հետ բերել էր նախագահի ուղերձը, թե «առաջինը Ամերիկան» չի նշանակում «միայն Ամերիկան», և Միացյալ Նահանգները կանգնած է այս տարածաշրջանում իր դաշնակիցների կողքին: Բայց նորից ուղղակի անդրադարձ չկատարվեց Հայաստանին: Իհարկե, Հայաստանի հետ կապված հարցերում որոշ փոփոխություններ եղան: Օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում նշանակվեց ամերիկացի նոր համանախագահ՝ Էնդրյու Շոֆերը: Հետո հայտնի դարձավ, որ պետքարտուղարությանը հատկացված ռեկորդային ցածր բյուջեի պատճառով կարող է կրճատվել բյուրոկրատական ապարատը և փոխվել Մինսկի խմբում ԱՄՆ հատուկ ներկայացուցչի կարգավիճակը: Ավելի ուշ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռ. Սեկուտան հայտարարեց, թե ԱՄՆ նոր վարչակազմն ընդունել է որոշումներ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագայում ձեռնարկվելիք քայլերի մասին:

 Հայաստանի կարևորությունը մեծացել է

Այսպիսով, Հայաստանը կարող է հետաքրքրություն առաջացնել ամերիկյան քաղաքականության համար մի քանի փաթեթներում՝ Հարավային Կովկաս, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ և Եվրասիական տնտեսական միություն, Ղարաբաղյան հիմնահարց: Բայց Հայաստանը կարևոր նշանակություն ունի նաև մեկ այլ՝ շատ հետաքրքիր համատեքստում՝ Իրանի հետ հարաբերությունների տեսանկյունից: Եվ այս վերջին գործոնը, կարելի է ասել, ավելի արդիական է դարձել Իրանում վերջին հայտնի իրադարձություններից հետո: Այլ հարց է, թե ինչ իմաստով կամ ինչ նպատակով Թրամփը կարող է դիտարկել Հայաստանի կապը Իրանի հետ:

Խոսելով թեմայի շուրջ՝ ԱՄՆ պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ ժողովուրդների հարցերի փորձագետ, Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը ասում է, որ Հայաստանը պետք է կարևոր երկիր լինի Թրամփի վարչակազմի համար, ավելի կարևոր, քան նույնիսկ նախորդ վարչակազմերի համար էր:

«Միացյալ Նահանգներում կա շատ կարևոր նշանակություն ունեցող հայկական համայնք, և շատ քայլեր, որոնք անում է գործող նախագահը, բխում են իր այն գիտելիքից, որը նա սիրում է կոչել իր «բազան»: Ակնհայտ է, որ Երևանը կարևոր «լսող հենակետ» է՝ նկատի ունենալով խիստ մտահոգիչ զարգացումները Իրանում», – մեկնաբանեց ամերիկացի վերլուծաբանը:

 Իրանի բանակը կանցնի՞ ցուցարարների կողմը

Մեր զրուցակիցն ասում է, որ անհնար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Իրանում առաջիկա շաբաթներին, բայց ակնհայտ է, որ իշխանությունները սկսել են բռնաճնշումները ցուցարարների նկատմամբ:

«Հարցն այն է, թե արդյոք իշխանությունները կճնշե՞ն ժողովրդական ընդվզումը, թե՞ ընդհակառակը՝ դա կհանգեցնի ավելի լայնածավալ բախումների և բռնության: Եթե երկրորդը, ապա բանակը կպաշտպանի ռեժիմի՞ն, թե՞ կանցնի ընդդիմության կողմը: Այս պահին բանակը, կարծես թե, միասնական է գործող վարչակարգի հետ, բայց դա կարող է փոխվել ժամանակի ընթացքում»:

 Թրամփի հայտարարությունները չեն նպաստում Իրանի ժողովրդավարացմանը

Գոբլի մեկնաբանությամբ՝ Թրամփի Ազգային անվտանգության հայեցակարգը ճանապարհային քարտեզ է աշխարհի շատ կետերից դուրս գալու և ուժով միջամտելու միայն այն տարածաշրջանների գործերին, որոնք ուղղակիորեն, անմիջականորեն և կարևոր ազդեցություն են ունենում ԱՄՆ-ի ներքին իրավիճակի վրա:

«Քանի որ Իրանը լուրջ մտահոգություն է առաջացնում, կարծում եմ՝ բոլորս էլ կուզենայինք, որ Իրանը լիներ ավելի ազատ երկիր և ավելի քիչ ներգրավված լինի ահաբեկչության արտահանման մեջ, ինչպես որ այաթոլլահների ներկայիս ռեժիմն է անում: Բայց ես կասկածում եմ, որ Վաշինգտոնի կողմից արվող հայտարարությունները կնպաստեն դրան: Ընդհակառակը՝ դրանք կարող են արդարացում դառնալ գործող ռեժիմի համար՝ ավելի կոշտ միջոցներով ճնշելու բողոքի ցույցերը»,- կարծում է Փոլ Գոբլը:

 Ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ ռուսները հետաքրքրված չեն

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին, թե ինչպես կընթանա հակամարտության կարգավորման գործընթացը 2018-ին, և ինչ իրավիճակ կլինի հակամարտող զորքերի շփման գծում, Փոլ Գոբլը կարծիք հայտնեց, թե կասկածում է, որ այս տարվա ընթացքում լուրջ տեղաշարժեր կլինեն հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Խնդիրն այսօր հետաքրքրություն չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար, և Ռուսաստանն էլ հետաքրքրված չէ հիմնախնդրի հանգուցալուծմամբ: Ռուսաստանը կարծում է, որ ներկայիս իրադրությունը չափից ավելի շահավետ է իր նպատակներն իրականացնելու համար: Դա, իհարկե, կարող է փոխվել, բայց շատ քիչ հեռանկարներ են նշմարվում, որ դա կլինի 2018 թվականին», – ավելացրեց վերլուծաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում