Thursday, 16 05 2024
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս
«Պատմական հնարավորություն է»․ Էրդողանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Անդրադարձել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման ծրագրին
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակող բանաձև է ընդունել
Քննարկվել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները
Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Մարմաշեն վանական համալիրի տարածքը կանցնի ԿԳՄՍ նախարարությանը
19:40
«Չինաստանն ու Ռուսաստանը կխորացնեն քաղաքական փոխվստահությունը». Ցզինպին
19:30
Վուչիչն ու Օրբանը Սլովակիայի վարչապետ Ֆիցոյին տեսակցելու ցանկություն են հայտնել
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Լիբանանի հարավում 2 մարդ է զոհվել
19:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:10
Հայէկոնոմբանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 10 մլն $-ի վարկային պայմանագիր
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը

«Դրսի ուժերի» միջամտությո՞ւն, թե՞ ներքին խնդիրներ. ինչի՞ց է սկսվել ժողովրդի ընդզվումը Իրանում

Իրանում դեկտեմբերի 28-ին սկսված բողոքի ցույցերը, շատ փորձագետների գնահատմամբ, վերաճել են ամենալայնածավալ հակակառավարական ընդվզման Իրանի հետհեղափոխական պատմության շրջանում:

Բախումներ և զոհեր

Ցույցերը սկսվել են Մաշհադ քաղաքում, որը հայտնի է որպես շիայական ուխտավայր և մշակութային կարևոր կենտրոն, հետո տարածվել մեկ այլ հայտնի սրբավայրում՝ Ղոմ քաղաքում, այնուհետև տասնյակ այլ քաղաքներում՝ ներառյալ Թեհրանը: Ցույցերին մասնակցում են հարյուր հազարավոր մարդիկ, հասարակական ու քաղաքական ամենատարբեր շերտեր: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ ձերբակալվել է 450 ցուցարար, բախումների հետևանքով արդեն իսկ զոհվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան: Ի սկզբանե, ցուցարարները սոցիալական բնույթի պահանջներ են ներկայացրել, բայց հետո աստիճանաբար ակնհայտ են դարձել նաև քաղաքական կարգախոսները ոչ միայն նախագահ Ռոհանիի կառավարության, այլև ընդհանրապես 1979 թ. հեղափոխությունից հետո Իրանում հաստատված իսլամական վարչակարգի դեմ, ինչպես,օրինակ, «մահ Ռոհանիին», «մահ դիկտատորին», «մահ Խամենեիին» (Ալի Խամենեին Իրանի հոգևոր առաջնորդն է), «մահ ռեժիմին»: Պրոցեսը, իհարկե, շատ բարդ է, և շատ են դրա վրա ազդող գործոնները, ինչպես և ներգրավված կամ շահագրգիռ ներքին ու արտաքին տարբեր ուժերը, և բնական է, որ այս պայմաններում, երբ քիչ են հավաստի տեղեկությունները, դժվար է ճշգրիտ գնահատական տալ իրավիճակին:

Որո՞նք են պատճառները

Ամեն դեպքում հիմնական հարցերը մի քանիսն են․ որո՞նք են Իրանում հակակառավարական ցույցերի իրական դրդապատճառները, դրանք միայն օբյեկտի՞վ են, թե՞ կան նաև սուբյեկտիվ գործոններ, կամ այլ կերպ ասած՝ Իրանում սոցիալական այս պայթյունին նպաստել են միայն ներքի՞ն խնդիրները, թե՞ նաև արտաքին ուժերի ազդեցությունը՝ նկատի ունենալով ամերիկյան քաղաքականության մեջ հակաիրանական բաղադրիչի կտրուկ շեշտադրումը, ԱՄՆ նախագահ Թրամփի և տարածաշրջանում իր դաշնակիցների կազմակերպած արշավը Իրանի դեմ՝ Իրանից բխող «ահաբեկչական» վտանգները չեզոքացնելու, իսկ իրականում՝ Իրանի ակտիվությունը տարածաշրջանում զսպելու նպատակով: Եվ վերջապես, այս իրադարձություններն ինչպե՞ս կազդեն ընդհանուր տարածաշրջանի վրա՝ ներառյալ Հայաստանը: Ինչպե՞ս պետք է մենք՝ հայաստանցիներիս, վերաբերվենք Իրանում հակակառավարական ցույցերին:

Հայացք Երևանից

Իրանի իրադարձությունների շուրջ Հայաստանում ձևավորվել է երկու հիմնական տեսակետ: Մարդկանց մի մասը, հավատարիմ լինելով հեղափոխության և ժողովրդավարացման գաղափարներին, համակրում է ցուցարարներին: Մյուսները հակված են ավելի սթափ, ոչ-հուզական գնահատականների՝ ասելով, որ ապակայունացումը Հայաստանի բարեկամ Իրանում ամենևին էլ չի բխում Հայաստանի շահերից:

Իհարկե, եթե բողոքի ցույցերը հանգեցնեն Իրանի ժողովրդավարացմանը և ազատականացմանը, ապա Իրանը տնտեսապես և քաղաքականապես ավելի հզոր և կայուն պետություն կդառնա, ինչը շահավետ է նաև մեզ համար: Ինչպես նկատեցիք՝ առանցքային բառն այս նախադասության մեջ «եթե»-ն է, որովհետև ամենևին պարտադիր չէ, որ քաղաքական ցնցումները բերեն դրական արդյունքների, և հաշվի առնելով մերձավորարևելյան տարածաշրջանի առանձնահատկությունը և վերջին տարիների փորձը Իրաքում, Եգիպտոսում, Սիրիայում և շատ այլ երկրներում՝ կարելի է ասել, որ լավատեսության հիմքերը շատ չեն: Բայց կրկին շատ կարևոր են ներքին առանձնահատկությունները և մանրամասները:

Տնտեսական վիճակը վատացել է

Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանն ասում է, որ իրանական հասարակության բողոքի հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական խնդիրներն են, բայց միաժամանակ ավելացնում է, որ արտաքին միջամտության վարկածն էլ անհավանական չէ կամ գոնե Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետությունների միջամտությունն էլ ունեցել է որոշ ազդեցություն իրադրության ապակայունացման վրա:

Քաղաքացիները տնտեսական վիճակի համար մեղադրում են Ռոհանիի կառավարությանը, թեև արդարության համար պետք է նշել, որ այդ խնդիրները շատ ավելի վաղուց են սկսվել: Քեշիշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց կառավարության մի քանի քայլեր, որոնք առաջացրել են քաղաքացիների դժգոհությունը և ի վերջո հանգեցրել նման լայնածավալ ցույցերի: Օրինակ՝ կառավարությունը կտրել է շատ ընտանիքների ամսական նպաստները, որոնք, սակայն, մեծ գումար չէին կազմում՝ մոտ 10-12 դոլարին համարժեք իրանական թուման և լուրջ ազդեցություն չէին ունենում այս մարդկանց բարեկեցության վրա: Իսկ ընդհանրապես տնտեսության վիճակի չի բարելավվում, ընդհակառակը՝ գնալով վատանում է, զուգահեռաբար բարձրանում է ապրանքների գինը, կյանքն է թանկանում:

Կայծ, որը հրդեհ առաջացրեց

«Մարդիկ մի քիչ դժվար են ապրում, տնտեսական վիճակը ծանրացել է վերջին տարիներին: Դա, իհարկե, ներկա կառավարության մեղքով չէ: Դա տարիների ընթացքում կուտակված տնտեսական դժվարություններիհետևանքն է, սակայն այսօր եկել-հասել է դրան, որ հասարակությունը բողոքում է դրա դեմ: Եվ նաև հասարակությունը որոշ ներդրումներ էր արել որոշ կիսաբանկային կարգավիճակ ունեցող ընկերություններում, որոնք անկում ապրեցին, և դրանից դժվարացավ նաև ժողովրդի վիճակը»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը՝ փաստելով, որ որոշ ներքին ուժեր փորձել են այս հանգամանքն օգտագործել նախագահի դեմ, ինչին կառավարությունը պատասխանել է, որ ժողովուրդն իրավունք ունի բողոքելու, բայց որևէ մեկը չպետք է փորձի նրան ուղղորդել, որովհետև «վառված կրակն ունի ծուխ, որը բոլորի աչքն է հանում»:

«Իրանահայեր» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Ռուբիկ Մինասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսական դրդապատճառներից նշեց նույն հանգամանքը՝ մարդիկ ներդրումներ էին արել բանկերում, որոնք հետո սնանկացել էին՝ փոշիացնելով մարդկանց փողերը: Ու թեև իշխանությունները ձեռնարկեցին որոշ քայլեր՝ ասելով, որ մինչև 50 հազար դոլար ներդրողներին կփոխհատուցեն, այնուամենայնիվ սա դարձավ այն կայծը, որը հրդեհեց բողոքի ցույցերի կրակը տարբեր քաղաքներում:

Փորձագետի խոսքերով՝ Իրանում բողոքի ակցիաների պատճառները հասկանալու համար շատ հեռու գնալ պետք չէ, որովհետև միշտ կա մի ստվար զանգված, որը դեմ է և՛ կառավարությանը, և՛ հոգևոր առաջնորդին, և՛ պետական համակարգին: Դատելով Իրանի ներքին տրամադրություններին շատ լավ ծանոթ մեր երկու զրուցակիցներից խոսքերից՝ կարելի հետևյալ եզրակացությունն անել, որ իրանական հասարակության մեջ երկար ժամանակ հասունացել է լուրջ փոփոխությունների պահանջ, և հավանաբար հենց այդ պատճառով են ընտրությունների վերջին երկու շրջաններում ավելի շատ հանրային աջակցություն ստանում բարեփոխական ուժերը՝ Ռոհանիի գլխավորությամբ: Ռ. Մինասյանն ասում է, թե ժողովուրդը վերջին ընտրություններում հույսեր էր կապել Ռոհանիի հետ՝ կարծելով, որ Ռոհանիի կառավարությունը կկարողանա ավելի բաց հասարակություն ձևավորել, Ռոհանին կկարողանա ինչ-որ խնդիրներ լուծել՝ դեմ գնալով հոգևոր առաջնորդին, բայց վերջին տարիները ցույց տվեցին, որ Ռոհանին էլ որևէ բան չկարողացավ անել, և այս բոլոր պատճառները, կաթիլ-կաթիլ կուտակվելով, նման անհնազանդություն առաջացրեցին:

Ամերիկացիները միջամտե՞լ են

Հիշենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփն ընտրվելուց ի վեր աչքի է ընկել կոշտ հայտարարություններով Իրանի հասցեին՝ քննադատելով Իրանի հետ ստորագրված միջուկային համաձայնագիրը: Ըստ Թրամփի վարչակազմի կողմից հրապարակված ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության՝ Իրանի գործող վարչակարգը ԱՄՆ-ի գլխավոր սպառալիքներից մեկն է Հյուսիսային Կորեայի հետ միասին: Իհարկե, ակնհայտ է, որ Թրամփի վարչակազմը Իսրայելի հետ միասին փորձում է ամեն կերպ օգտվել ստեղծված իրավիճակից՝ յուղ լցնելով կրակի վրա: Թրամփն ամեն կերպ ոգևորում է «կոռումպացված իրանական ռեժիմի» դեմ դուրս եկած իրանցի ժողովրդին՝ ասելով, թե եկել է Իրանում փոփոխությունների ժամանակը: Միացյալ Նահանգները նույնիսկ պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ Իրանում 20-22 հոգու մահվան պատճառ դարձած խռովությունները քննարկելու նպատակով: Բայց մյուս կողմից, չկան հստակ տեղեկություններ, թե այս ուժերը կոնկրետ ինչ մեթոդներով, ինչպիսի տեխնոլոգիաներով կարող էին ազդել իրանական հասարակության տրամադրությունների վրա: Թերևս կարելի է նշել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք, բնականաբար, բացասաբար են ազդել տնտեսության վրա՝ ժողովրդին դուրս բերելով Իսլամական հանրապետության իշխանությունների դեմ:

Եթե կատարվի ժողովրդի արդար պահանջը

Մեկնաբանելով հարցը՝ Մոսվես Քեշիշյանը գալիս է այն եզրակացությանը, որ Իրանում անվտանգություն և կայունություն հաստատելու ամենամեծ գրավականը ժողովրդի ձայնը լսելն է և երկրի ժողովրդավարացմանը, ազատականացմանը միտված քայլեր ձեռնարկելը: Այդ դեպքում միայն արտաքին ուժերը չեն կարողանա միջամտել երկրի ներքին հարցերին. «Երկրի բարձրագույն իշխանությունները պնդում են, որ սա նաև հրահրվում է դրսից: Դա անհավանական չէ: Բնական է, որ այլ ուժեր, հատկապես թշնամաբար տրամադրված երկրները կփորձեն ինչ-որ բաներ անել՝ սկսած Թուրքիայից մինչև ԱՄՆ: Բայց եթե ժողովրդի արդար պահանջը կատարվի, ապա նման միջամտության հնարավորությունն ինքնաբերաբար կչեզոքացվի»:

Քեշիշյանի կարծիքով՝ ընդհանրապես հասարակական զարգացման և առաջ գնալու ճանապարհը միակողմանի է: Ժողովուրդն ինչ ձեռք է բերում՝ դրանից հետդարձ չկա: Եվ եթե ժողովուրդը ձեռք բերեց իր բողոքի ձայնը արտահայտելու իրավունք, դա դեպի ժողովրդավարություն գնալու ճանապարհներից մեկն է:

Այս համատեքստում մեր զրուցակիցն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես Իրանի իրադարձությունները կազդեն Հայաստանի վրա. «Ինձ թվում է, ժողովրդավարության ամրապնդումը ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում օգնում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը և նաև թույլ չի տալիս այլ երկրների խառնվել ներքին հարցերին»:

Ռուբիկ Մինասյանը նշեց մեկ այլ հետաքրքիր փաստ, որն իր խոսքերով՝ Իրանի պես տոտալիտար երկրներին հատուկ մի երևույթ է: Կառավարության դեմ բողոքի ցույցերին զուգահեռ՝ իշխանություններն են ցույց կազմակերպել՝ փորձելով ցույց տալ, թե մայդան դուրս եկած ցուցարարները իրական ժողովուրդը չեն, այլ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից ֆինանսավորված մարդիկ:

«Իհարկե, հնարավոր է, որ տարածաշրջանային որոշ խաղացողներ փորձեն օգտվել Իրանում իրավիճակի ապակայունացումից, բայց այս ցույցերին այնքան շատ մարդ է մասնակցում, կարելի է ասել՝ միլիոնավոր քաղաքացիներ են մասնակցում, և մեկ միլիոն մարդու կաշառելն այդքան էլ հեշտ չէ»,- մեկնաբանեց Ռուբիկ Մինասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում