Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Մինչև գարուն ոտքի կկանգնենք ու կպայքարենք բեսպրեդելշիկ, ուզուրպատոր իշխանության դեմ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԺԿ նախկին համակիր, Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը։

– Պարոն Վիրաբյան, տևական ժամանակ է՝ Դուք Հայաստանում եք, պայքարում եք ոչ միայն ձեր խոշտանգման գործով արդարադատության հասնելու համար, այլև որոշակի ակցիաներ եք իրականացնում, ակտիվություն եք ցուցաբերում։ Ի՞նչ պլաններ ունեք այս նոր տարում։

– Առաջնահերթը իմ քրեական գործն է լինելու, որն արդեն շարունակվում է 10 տարուց ավելի։ Պետք է այդ գործը հասցնեմ ավարտին։ Ասեմ, որ դատախազությունը 25 օր առաջ իմ բողոքի հիման վրա վերադարձրել է գործը քննչական ծառայություն, որպեսզի գործը նորից քննության ենթարկվի։ Դատախազությունը համարել է, որ կոպիտ սխալներ են թույլ տրվել, և դրանց պատասխանները պետք է տրվեն, բավարարվի Եվրադատարանի վճռի պահանջը։ Հիմա քննիչները ասում են՝ դուք միջնորդություն ներկայացրեք, որպեսզի բավարարվի պահանջը։ 15 տարի է՝ բոլորը գիտեն իմ պահանջը, բայց հիմա քննիչը հայտարարում է, թե չգիտի ինչ անի, պետք է միջնորդություն ներկայացնեմ, որ դրա հիմքով նորից քննություն իրականացնեն։ Ասեմ, որ եթե չգիտեն ինչից սկսել, կարող են սկսել նրանից, որ հարցաքննության կանչեն Ռոբերտ Քոչարյանին, Աղվան Հովսեփյանին։ Փորձեն պարզել, թե ինչու է խեղաթյուրվել գործը, ինչու է ժամանակին քաղաքական որոշում կայացվել գործով։ Հետագայում իրենք արդեն կարող են գտնել հիմնական մեղավորներին՝ դատախազներին, բոլոր դատավորներին, ովքեր սխալ վճիռներ են կայացրել, քննիչին, որը սխալ քննություն է կատարել։ Թող Գևորգ Կոստանյանին կանչեն ու պարզեն, թե ինչու է 10 տարի ձգել իմ գործը Եվրադատարանում։ Բոլոր մեղավորները կան։ Ես բոլորի անունները՝ ներառյալ հանցագործություն կատարած անձի՝ Աշոտ Կարապետյանի, տվել եմ։ Իսկ վերջին հաշվով հիմնական մեղավորը Սերժ Սարգսյանն է, որի օրոք չի կատարվում ՄԻԵԴ որոշումը։

Իսկ մնացածը՝ իմ քաղաքական գործունեությունը կախված է իշխանության կատարած հիմարություններից, իրենց գրաֆիկից, իրենց քայլերից։ Իրենց ամեն մի հիմարությունը նոր արձագանք է գտնում, և որպես մարդ՝ ցանկություն է առաջանում պատասխան տալու։

– Գարնանը՝ ապրիլին, քաղաքական լուրջ փոփոխություններ են սպասվում Հայաստանում, վարչապետի, նախագահի ընտրություններ։ Որևէ կերպ մասնակցություն կունենա՞ք այդ պրոցեսներին։

– Ես դեռևս անցած տարի եմ խոստացել, որ վարչապետի ընտրությունների ժամանակ ակտիվ կհավաքեմ։ Այդ ուղղությամբ հիմա աշխատանքներ եմ տանում։ Վարչապետի, նախագահի ընտրությունների ժամանակ, իհարկե, ակտիվություն կլինի, և մենք կաշխատենք դրան համարժեք քայլեր անել։ Ես զգում եմ, որ այլ ուժեր ևս պատրաստվում են այդ օրերին։ Կապրենք կտեսնենք՝ ով ինչ է անելու։ Ես չեմ ուզում շատ փակագծեր բացել։ Մարդիկ, ովքեր հիմա ինձ հետ համագործակցում են, աշխատում են գաղտնի պահել պլանները։ Դա պետք է կատարվի շատ գաղտնի ձևով ու հանկարծակի։ Իշխանությունները ամեն տեղ ունեն իրենց մարդիկ։ Պետք չի, որ նախապես իմանան մեր ծրագրերը։ Ես այս պայքարը համարում եմ իմ գործի շարունակությունը։ Կոստանյան Գևորգը հայտարարեց, որ 10 տարի ուշացրել է իմ գործը ՄԻԵԴ-ում, 10 տարի էլ կուշացնի։ Ես դրա պատասխանը պետք է տամ։

– Իսկ Ձեզ կհաջողվի՞ մասսա հավաքել, ունե՞ք համապատասխան ռեսուրս նման գործողություններ սկսելու համար։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ընդդիմություն գրեթե չկա, եղածն էլ խոր ընդհատակ է անցել։ Ո՞ւմ հետ պետք է համագործակցեք։

– Իրոք, հանրապետությունում ձեր նկարագրած վիճակն է, բայց ասեմ ձեզ, որ ԱԺ-ի դարպասների մոտ իմ իրականացրած ակցիայից հետո դուք չեք պատկերացնի՝ ինչքան մարդ է ինձ գրում և զանգում՝ ասելով, որ պատրաստ է դուրս գալ փողոց և մասնակցել ակցիաների։ Դուք նաև իրավացի եք, որ ասում եք՝ ընդդիմությունը ընդհատակ է անցել։ Բայց ժողովուրդը, տեսնելով, որ այդ ընդդիմության միջից մեկը բացահայտ քննադատում է նաև ընդդիմությանը, ցույց է տալիս նրանց սխալները, հասկանում է՝ ում հետևից կարող է գնալ և ում հավատալ։ Ես պրակտիկ մարդ եմ, պրակտիկ քաղաքական գործիչ, տեսություններով չեմ զբաղվում։ Երբ ես մի բան պլանավորում եմ, ապացուցում եմ, որ իմ պլանավորածը իրատեսական է։ Մարդիկ էլ դա տեսնում են և գնահատում են։ Ես չեմ ասում՝ ամբողջ հանրապետությունը կկարողանամ ոտքի հանել։ Բայց ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակը, հատկապես վերջին թանկացումները բերում են նրան, որ մարդիկ պատրաստ են ոտքի կանգնել և պայքարել։

– Մարդկանց ոտքի հանելով ի՞նչ նպատակ եք հետապնդում, ի՞նչ նպատակ եք դնում. իշխանափոխությո՞ւն իրականացնել։

– Իմ նպատակը պարզ է՝ որպեսզի այդ հոգեկան հիվանդների հավաքածուն, որը Ազգային ժողովում է, այդ հանցագործ խմբավորման վերածված կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, չկարողանան այդպես ազատ ձևով իրենց ուզած մարդուն ընտրել վարչապետ և նախագահ։ Իրենց միջից նման մի հանցագործի չնշանակեն երկրի ղեկավար։

– Բայց Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցներից մեկում ասել էր, որ վարչապետի ընտրությունը միայն ու միայն ՀՀԿ-ի ներքին գործն է, ժողովուրդը դրա հետ գործ ունենալ չի կարող, քանի որ խորհրդարանական ընտրություններին ժողովուրդն արդեն իր վստահության քվեն տվել է ՀՀԿ-ին։

– Սերժ Սարգսյանի ասածը հիմնավորում է իմ այն պնդումը, որ իր ղեկավարած կուսակցությունը վերածվել է հանցագործ խմբավորման, որ ինքը ապրում է իր կրիմինալ օրենքներով, իրեն ժողովուրդը չի հետաքրքրում, ինչ ուզում՝ անում են։ Բեսպրեդելշիկներ են, ուզուրպատորներ։ Իմ նպատակն էլ այն է, որ ժողովուրդը հասկանա, որ ինքը անտեսված վիճակում է և այդ պայմաններում որևէ լավ բանի հույս ունենալ չի կարող։ Չի կարող հուսալ, որ այս հանցագործ խմբավորումից կարող է ազատվել։ Դա շատ լավ հասկացել է նաև իշխանությունը, որը նախապես փորձում է ժողովրդին գցել հիասթափության գիրկը, որ ինքը չի կարող մասնակցել վարչապետի փոփոխությանը։ Մինչ այժմ որևէ ընդդիմադիր ուժ չի կարող հակառակվել այս իշխանությանը՝ սկսած 90-ականներից։ Այսօր էլ փաստացի ժողովուրդը կանգնած է կոտրած տաշտակի առաջ ու չգիտի ինչպես հակառակվել։

– Կարծում եք՝ Ձեզ կհաջողվի՞ հակառակվել իշխանությանը։

– Ես կարծում եմ՝ կհաջողվի։ Գոնե ներկա իրավիճակը նպաստում է, որ ժողովուրդը հասկանա, որ այլևս հնարավոր չէ այսպես ապրել։ Պայքարել է պետք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում