Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հանձնարարական է տվել՝ ստեղծելու անհրաժեշտ պայմաններ Հարավային Կորեայի հետ հարաբերությունների բարելավման համար, հայտնում են հյուսիսկորեական ԶԼՄ-ները։
«Պետության ղեկավարը հստակ նշել է, որ մեր երկրին անհրաժեշտ է խստորեն հետևել քաղաքականությանը, որը թույլ կտա բեկում իրականացնել ինքնաբավ միավորման համար»,-ասվում է Կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրությունում։
Կիմ Չեն Ինը կոչ է արել չարթնացնել անցյալը, և դրա փոխարեն բարելավել կապերը Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև։ Գործակալությունն իր հերթին նշել է, որ այժմ եկել է Կորեական թերակղզում լարվածության դադարեցման ժամանակը։
Հիշեցնենք, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների ներկայացուցիչները հունվարի 3-ին հեռախոսազրույց են ունեցել Փհանմունջոմ սահմանային կետում ավելի վաղ վերականգնված կապի թեժ գծով։ Նշվում է, որ երկխոսության հաստատումը կապված է Հարավային Կորեայում կայանալիք Օլիմպիական խաղերում հյուսիսորեական հավաքականի հնարավոր մասնակցության հետ։






































