Այսօր երեկոյան Լոս Անջելեսում կանցկացվի «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության 75-րդ արարողությունը։
«Բևերլի Հիլզ» հյուրանոցից մրցանակների հանձնման արարողության ուղիղ հեռարձակումը կիրականացնի NBC հեռուստաընեությունը տեղի ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով 5։00-ին)։
Այս տարի ֆավորիտ է համարվում մեքսիկացի ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձևը» (The Shape of Water) ֆիլմը։ Այն պատմում է գաղտնի լաբորատորիայում համր հավաքարարի և մարդանման երկկենցաղի սիրո մասին։ Ֆիլմն առաջադրված է 7 անվանակարգերում, այդ թվում լավագույն ռեժիսուրայի համար։
Բացի այդ, «գլոբուսների» են հավակնում Ստիվեն Սպիրլբերգի «Գաղտնի դոսյեն» (The Post) և բրիտանացի Մարտին ՄաքԴոնայի «Երեք ցուցատախտակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմը (Three Billboards Outside Ebbing, Missouri)։








































