Friday, 03 05 2024
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին
Իսրայելը հարված է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախի․ կան վիրավորներ
Իսրայելը հարվածել է Ռաֆահի ճամբարին
15:15
Մակրոնը և Կիսիդան համաձայնության են եկել ամրապնդելու ռազմական համագործակցությունը
Պաշտոնական Երեւանը խոստովանում է դիվանագիտական ձախողումը
14:56
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում
Ապօրինի գույքի բռնագանձման 103 հայցադիմում ունենք՝ 526 մլրդ դրամի չափով
2023-ին վերականգնվել է 5 մլրդ 63 մլն 193 հազար դրամին համարժեք գույք՝ 2022-ի համեմատ 460 անգամ ավելի
Շիրակի մարզպետը ընդունել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին

Կայծ, որը Հայաստանում կարող է բերել հեղափոխության կամ Թունիսի նախադեպը

Ամանորը ուրախություն և հույսեր չծնեց մեր հասարակության մոտ, որովհետև արդեն հունվարի 1-ից թանկացումների նոր ալիքը ավելի ընդգծեց հասարակության թշվառությունը: Իշխանության ներկայացուցիչները ստեղծված իրավիճակին բանական բացատրություն չունեն, որովհետև ակամայից խոստովանում են, որ կառավարությունը ճգնաժամը հաղթահարելու արդյունավետ դեղատոմս չունի:

Իշխանության ներկայացուցիչների հույսն այն է, որ Հայաստանում թանկացումների դեմ հուզումներ չեն լինելու: Վկայակոչվում է պատմական փորձը, սակայն Հայաստանի պարագայում պատմությունը լավ խորհրդատու չէ` այն առումով, որ սոցիալական շարժումներ ծավալվում են պետության գոյության պայմաններում, իսկ մեր պատմության, այսպես կոչված, պետական հատվածը խիստ լակոնիկ է: Քաղաքական և քաղաքացիական բազմաթիվ ավանդույթներ ստեղծվել են Երրորդ հանրապետության տարիներին: Տեսականորեն կարող է ստեղծվել նաև հեղափոխության նախադեպը կամ ավանդույթը:

Իշխանության ներկայացուցիչների մյուս լատենտ փաստարկն այն է, որ Հայաստանում հեղափոխություն կամ հուզումներ չեն լինի, որովհետև Հայաստանում, ըստ էության, չկան ուժեղ ընդդիմադիր կուսակցություններ կամ արհմիություններ: Նման պնդումն իրականում քաղաքական չիմացության հետևանք է, որովհետև հատկապես արաբական իրադարձությունները բացահայտում են, որ սոցիալական բունտերը բնորոշ են քաղաքական համակարգեր, ընդդիմություն չունեցող պետություններին: Քաղաքական կայացած համակարգերում հեղափոխության ռիսկերը մինիմալիզացված են, որովհետև հասարակությունն ունի տրանսլյատոր քաղաքական ուժեր և պայքարի ծայրահեղ միջոցների դիմելու անհրաժեշտություն չունի:

Երբ երկրում տարիներ շարունակ ոտնահարվում են մարդու իրավունքները, քաղաքացիները ենթարկվում են սոցիալական դիսկրիմինացիայի, հեղափոխություն կարող է բռնկվել մի կայծից, որովհետև կոնսոլիդացիոն արժեհամակարգերից զրկված ու լյումպենացած և աղքատ հասարակություններին միավորում են ոչ թե կրեատիվ գաղափարներն, այլ` նշանային ու աղմկոտ իրադարձությունները:

2010 թվականի դեկտեմբերի 17֊ին Թունիսի Սիդի Բուզիդ քաղաքի բնակիչ, ութ հոգուց բաղկացած ընտանիքի միակ կերակրող, առևտրական 26-ամյա Մոհամեդը ինքնահրկիզման դիմեց` ընդվզելով իշխանության կամայականությունների դեմ։ Դեպքից հետո հանրությունը զայրույթից դուրս է եկել փողոց՝ ցույցերի, և մի քանի շաբաթ տեղի ունեցող զանգվածային ակցիաների և քաղաքացիական ընդվզումների արդյունքում երկրում հեղափոխություն տեղի ունեցավ։

26-ամյա Մոհամեդի ինքնասպանությունը դարձավ Թունիսի աղքատացած, հարկային ու ադմինիստրատիվ տեռորի ենթարկված հասարակության համբերության վերջին կաթիլը: Անկախության 27 տարիների ընթացքում Հայաստանը չկարողացավ հասնել արևմտյան քաղաքական մշակույթի նշաձողին, հետևաբար` սահմանափակ են էվոլյուցիոն զարգացման ռեսուրսները:

Հայաստանի իրականությունն ավելի մոտ է արաբական կամ ասիական ավանդույթներին, մանավանդ, որ իշխանության և օլիգարխիայի բեսպրեդելի պակաս չկա: Երբեք հնարավոր չէ կանխատեսել այն կայծը, որը հայկական հեղափոխության ազդակ կհանդիսանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում