Ամերիկյան երգչուհի Լեդի Գագան կարող է դառնալ ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հիմնի կատարողը, որը այս տարի անց է կացվելու Ռուսաստանում։
Երգչուհին արդեն ձայնագրել է հիմնի երկու թրեք, ներկա պահին երգն ուղարկվել է ՖԻՖԱ՝ հաստատման,– հաղորդել է երգչուհու պրոդյուսերը, RedOne կեղծանունով հայտնի՝ Նադիր Հայաթը։
Նա հաղորդել է, որ հայտն ուղարկել է ՖԻՖԱ, բայց չգիտի, թե պատասխանը երբ կլինի։
Բացասական պատասխանի դեպքում էլ՝ երկրպագուները կլսեն այս երգը,– ասել է պրոդյուսերը Daily Star պարբերականին։
Հայաթը Լեդի Գագայի շատ երգերի հեղինակն է։ Բացի դա, նա արդեն գրել է երգեր աշխարհի ֆուտբոլային չեմպիոնատների համար. Bamboo` 2006-ի և «Մենք մենակ ենք»՝ Բրազիլիայի 2014 թվականի չեմպիոնատի համար։ Երգերը համապատասխանաբար կատարել են ռեփեր Pitbull-ը և Ջենիֆեր Լոպեսը։










































