«Կրակ և զայրույթ. Թրամփի Սպիտակ տանը» գրքի հեղինակ Մայք Վոլֆը չի բացառել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարականը: Նրա կարծիքով՝ գիրքը կարող է թողնել «մերկ թագավորի էֆեկտ»:
Լրագրողը պնդում է, որ իրեն ներկայացված պատմությունը ցույց է տալիս, որ Թրամփը պիտանի չէ Սպիակ տան ղեկավարի պաշտոնին՝ հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մայք Վոլֆի գիրքը անվանել է «ֆանտազիաներով լի»: Նրա խոսքով՝ գիրքը պարունակում է «տաբլոիդային ասեկոսեներ՝ լի խարդախ պնդումներով»: Այնուամենայնիվ, պետության ղեկավարը նշել է, որ չի պատրաստվում դատի տալ լրագրողին և հրատարակչին:











































