Ֆլորիդայում փրկել են ավելի քան 100 սառած ծովային կրիաների: Նշվում է, որ սառած սողունները սկզբում կարող են մեռած թվալ, սակայն հիմնականում նրանք ողջ են մնում:
Փրկված բոլոր կրիաներին տեղափոխել են Ֆլորիդայի Պանամա-Սիթի քաղաք: Երբ Մեքսիկական ծոցում ջրի ջերմաստիճանը բարձրանում է, նրանց կրկին բաց են թողնում:
Հիշեցնենք, որ այս տարի Ֆլորիդայում գրանցվել է շատ ցածր ջերմաստիճան: Կրիաներին փրկելուց ոչ շատ առաջ նահանգի հարավային մասում 30 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել: Նրանց հետ միասին Ատլանտյանի ափերին գտել են երեք սառած շնաձկների:
Officials from the Florida Fish and Wildlife Conservation Commission have rescued more than 100 “cold-stunned” sea turtles left floating or washed ashore due to cold temperatures. https://t.co/9XDacceDkM pic.twitter.com/NV3hFi8K83
— ABC News (@ABC) January 5, 2018








































