Հունաստանի իշխանությունները հայտարարել են, որ նախքան ինքնասպան լինելը՝ սիրահարները սատանիստական ծիսակարգ են իրականացրել։
Հունական Քեֆալինիա կղզում, սեփական տներից մեկում, ոստիկանությունը երկու երիտասարդների դիակներ է հայտնաբերել. 23 ամյա Լիլյա Բոտուշևայի՝ Բուլղարիայից և 30–ամյա Թորսթեն Ֆոխմանի՝ Գերմանիայից։

Ինչպես հաղորդել են քննիչները, երիտասարդների բնակարանը բառացիորեն ներծծված է եղել արյունով, իսկ սենյակում, որտեղ մահացել են զույգերը, նկարված պատկերագիր և մոմեր են գտնվել։ Ըստ նրանց վարկածի՝ սիրահարները սատանիստական ծիսակարգ են իրականացրել, որից հետո առաջինը իրեն զոհաբերել է աղջիկը, ապա՝ տղան։

Հունական ԶԼՄ–ներին հայտնի է դարձել, որ Բոտուշևան մեկնել է սովորելու Գերմանիայում, այնուհետև, անցյալ տարվա հունիսին անհետ կորել է, նրան փնտրել է Ինտերպոլը։ Քեֆալիա կղզի զույգը ժամանել է վարձակալած՝ կեղծ համարանիշերով մեքենայով։












































