Ամանորյա հրավառությունից և ժամացույցի զարկերի 12 հարվածներից անմիջապես հետո շոու–բիզնեսի աստղերը մեկնել են հանգստի։ Հենց որ դերասանները ավարտել են տոնական համերգները, եկել է ընտանիքի հետ հանգստյան օրերն անցկացնելու ժամանակը։

Այսպես, Ֆիլիպ Կիրկորովը որոշել է ընտանիքով մեկնել Մայամի։ Վեցամյա Ալլա–Վիկտորյայի և հինգամյա Մարտինի հետ ճանապարհորդության է մեկնել երգչի մորաքույրը։

Ռուսական էստրադայի արքան նշել է, որ չնայած զով եղանակին, նրան ջերմացնում է հարազատների սերն ու ընկերությունը։ Դատելով նկարներից՝ հանգստավայրում Կիրկորովների ընտանիքը Քրիստինա Օրբակայտեի և նրա ամուսնու հետ է։ Ֆիլիպի երեխաները շատ լավ հարաբերությունների մեջ են Քրիստինայի հնգամյա դստեր՝ Կլավդիա Զեմցովայի հետ։

Իսկ Մաքսիմ Գալկինը արձակուրդներն անց է կացնում իր դղյակում։ Դերասանը խաղում է երեխաների հետ։ Այսպես, օրինակ, օրերս նա որոշել էր Գարիի հետ խաղալիք դազգահ պատրաստել։ Իսկ Լիզան այդ ընթացքում լողով է զբաղվում։ Պուգաչյովայի և Գալկինի ընտանիքը իսկական ընտանեկան հանգստի օրինակ է ցուցադրում։











































