Այս Սուրբ Ծնունդը 18-ամյա Էլլի Ուոլշը դիմավորեց ընկերների հետ, նա միշտ ուրախ և անհոգ էր։ Երեք օրից նա ուժեղ փորացավ զգաց, հիվանդանոցում ստամոքսի ռենտգենը ցույց տվեց, որ աղջկա մոտ չարորակ ուռուցք է։

Բժիշկները անմիջապես վիրահատության ուղարկեցին աղջկան, որի ընթացքում բարդություններ ծագեցին։ Մասնագետները ամեն ջանք գործադրեցին, սակայն ապարդյուն։

Նրա մայրը ճնշված էր, երբ իմացավ, որ աղջկա մոտ ուռուցք են հայտնաբերել, սակայն մինչև վերջ նա հույս ուներ, որ Էլլին կապաքինվի։
«Ես այդպես էլ չկարողացա հրաժեշտ տալ աղջկաս։ Վիրահատությունից առաջ ես ասացի, որ սիրում եմ նրան և մենք կհանդիպենք մի քանի ժամից, երբ նա արթնանա, բայց նա այլևս չբացեց աչքերը»։

Մայրը հայտնել է լրագրողներին, որ Էլլին 2014 թվականից այցելել է բժիշկներին, սակայն նրանք ոչ մի վտանգավոր բան չեն հայտնաբերել։ Երբ Էլլին բողոքել է փորի շրջանում ցավերից նրան միայն պարացետամոլ են նշանակել։

«Էլլին փայլուն հաջողություններ ուներ աշխատանքում։ Արդեն 18 տարեկանում նրան ընդունել էին որպես քարտուղար մի հեղինակավոր կազմակերպությունում։ Սակայն բժիշկներն ասում են, որ եթե նույնիսկ հիմա վիրահատությունը բարեհաջող անցներ, նա մի քանի ամսից կմահանար», – պատմել է Էլլիի մայրը։












































