Սիրիայում ավիաբազայի ականանետային հրաձգության պատմությունը նոր զարգացում է ստացել։ Ռուսական ռազմական լրագրող Ռոման Սապոնկովը սոցցանցի իր էջում հրապարակել է մի քանի լուսանկար, որոնք, ինչպես ինքն է հաստատում, Խմեյմիմի ռուսական ավիաբազայից են։
Նրա խոսքերով տուժել է 13 միավոր տեխնիկա։

Հիշեցնենք, որ երեկ, այն մասին, որ ոչնչացվել է առնվազն յոթ ինքնաթիռ, հաղորդել էր ռուսական «Կոմերսանտը»։ Ընդ որում, ՌԴ ՊՆ–ն հաստատել է երկու զինվորականների մահը, սակայն հերքում է ինքնաթիռների ոչնչացումը։ Սապոնկովի վրա հարձակվել են մեկնաբանները, փորձելով նրան սուտ հանել, սակայն նա հանգիստ «պաշտպանվում է»։

«Թրոլլերի ֆաբրիկան» և «հայրենասեր բլոգերները» միացել են և փորձում են ինձ ստի մեջ մեղադրել։ Կլինեն ապացույցներ, կխոստովանեմ, բայց այս պահին միայն «նման բան չի կարող լինել, որովհետև չի կարող լինել» կարգի մեղադրանքներ են։
Ինչ վերաբերում է ձմեռային համազգեստին և լուսանկարի մշուշին, ապա Լատաքիայում անձրևներ են, +15: Սիրիայում դա զգացվում է այնպես, ինչպես մեզ մոտ 0…+5-ի ժամանակ։

Դրա համար էլ ես տեղեկությունն ու լուսանկարները ստանալուց մի քանի օր հետո որոշեցի դրանք տեղադրել, չնայած մինչև վերջին պահը կասկածում էի դրանց իսկությանը։ Այնպես որ սպասում եմ իրական ապացույցների, որ նկարները հին են կամ այլ վայրից։










































