Լիբանանի խորհրդարանի նախագահն այսօր արաբական երկրներին կոչ է արել փակել իրենց դեսպանատները Վաշինգտոնում՝ ի նշան բողոքի ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ: Այս մասին հայտնում է ISRALand-ը:
Լիբանանցի քաղաքական գործիչ Նավիհ Բերին հայտարարել է, որ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը մեկնարկային կետ կդառնա արաբական մայրաքաղաքների տապալման առումով և արաբական պետություններին դիմելով՝ հավելել է, որ եթե իրավիճակը Երուսաղեմում «մեզ հիմա չհամախմբի, հետո էլ չենք կարողանա միավորվել»:
Միաժամանակ, Բերին դատապարտել է Իսրայելի կառավարությանը Թրամփի ծրագրին աջակցելու համար, որն «այսպես կոչված՝ խաղաղ գործընթացի միակողմանի վերջն է»:











































