Չեխիայի Վրատիմով քաղաքում թոշակառուն թունավորել է գործնականում ամբողջ ընտանիքին սուրբծննդյան սեղանի պատճառով: Կինը շփոթել է մարջորամը և մարիխուանան՝ վերջինով համեմելով խորոված բադը, հայտնում է Polar հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ թմրանյութը բուժական նպատակներով օգտագործել է ընտանիքի ավագ անդամը, նա միակն է եղել ընտանիքում, ով իրեն հրաշալի է զգացել բադն ուտելուց հետո: Իսկ բադը կերած մնացած 6 հոգուն բուժօգնություն է անհրաժեշտ եղել:

«Մենք գործ ենք հարուցել թմրանյութերով և հոգեմետ նյութերով ու թույներով ապօրինի պատրաստման և այլ մանիպուլյացիաների գործով»,- հայտարարել են ոստիկանությունում չեխ պարբերականներին:
Հաղորդվում է, որ մեծահասակի ու 3 և 6 տարեկան 2 երեխաների դեպքում հալուցինացիաներ են սկսվել: Նրանց հոսպիտալացրել են թուլություն, սրտխառնոց և գլխացավ գանգատներով:











































