Ամերիկացի դպրոցականը առևանգումից փրկել է հոր մեքենան՝ խաղալիք ատրճանակի օգնությամբ։
Տասնամյա Լարրի Լարիմորը (Larry Larimore) սպասում էր իր հորը՝ Քևին Քուքսիին (Kevin Cooksey), մթերային խանութի մոտ կայանած, շարժիչը միացրած մեքենայի մեջ։
Այդ միջոցին մեքենա է փորձել ներխուժել 32-ամյա Օլլի Դանը (Ollie Dunn)։ Երբ նա բացել է վարորդի կողմի դուռը, տղան նրա վրա է ուղղել խաղալիք ատրճանակի փողը։ «Ես շատ վախեցա, երբ նա բացեց դուռը։ Եվ մեխանիկորեն վերցրեցի ատրճանակս և պահեցի նրա գլխի ուղղությամբ»,– պատմել է Լարիմորը։ Դրանից հետո Դանը փորձել է փախցնել հարևանությամբ կայանած Chevrolet Trailblazer-ը։ Հենց որ նա շարժվել է տեղից, կայանատեղի են վերադարձել տղայի հայրն ու Trailblazer–ի վարորդը։ Քուքսին առաջարկել է նրան հասնել գողի ետևից։ Ջարդված Chevrolet-ը տղամարդիկ հայտնաբերել են մի քանի մղոնի վրա։
Արդյունքում Դաննին ձերբակալեցին, նրան մեղադրանք առաջադրվեց մեքենա առևանգելու փորձի և անօրինական կերպով ուրիշի մեքենա մուտք գործելու համար։








































