2018 թվականն ԱՄՆ առաջին տիկինը դիմավորել է Erdem-ի վարդագույն զգեստով։
Այս տարին Թրամփերը դիմավորել են Ֆլորիդայի Մար-ա-Լագո առողջավայրի իրենց կալվածքում, որտեղ նախագահական ընտանիքը լայնածավալ երեկույթ էր կազմակերպել։ Դոնալդ Թրամփն այնտեղ է գտնվել կնոջ՝ Մելանյայի և իրենց որդու՝ Բերոնի հետ։

Դոնալդն ու Բերոնը տոնին հայտնվել են դասական սմոքինգներով։ Առաջին տիկինը երեկույթի համար ընտրել էր վարդագույն փայլուն զգեստ՝ Erdem-ից։ Շքեղ հագուկապը տիկին Թրամփը համալրել էր նույն գույնի նավակ-կոշիկներով։













































