Turkish Airlines-ի ուղևորատար ինքնաթիռը Ստամբուլի գլխավոր օդանավակայանից Հանովեր թռիչքի ժամանակ բախվել է փուչիկների փնջի։
Ինքնաթիռը շարունակել է թռիչքն իր երթուղով, բախումը չի ազդել թռիչքի վրա, հայտնում է Airlive.net-ը։
Ավելի վաղ փորձագետները 2017 թվականն անվանել էին քաղավիացիայի պատմության մեջ ամենաանվտանգը։ Մեկ տարվա ընթացքում ոչ մի խոշոր ավիավթար տեղի չի ունեցել։











































