ԱՄՆ-ի արևելքում ցրտերի պատճառով դպրոցներում պարապմունքները չեղարկում են։ Այս մասին հայտնում է VOA-ն։
Ամանորյա հանգստյան օրերին ԱՄՆ-ի արևելքում ցրտից 4 մարդ է մահացել։
Ուսումնական հաստատությունները հունվարի 2-ին փակվել են Այովա, Մասսաչուսեթս նահանգներում, Ինդիանապոլսում և Օհայոյի հյուսիս-արևելքում։
Ջերմաստիճանը հասել է -10 -15°С-ի։
Սաստիկ ցրտերի պատճառով Նիագարայի ջրվեժը մասամբ սառել է։ Վաշինգտոնում, կապված եղանակային վատ պայմանների հետ, դեկտեմբերի 31-ին արտակարգ դրություն է սահմանվել։












































