2018 թվականի հունվաի 1-ից ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի 21 տարին լրացած քաղաքացիները կարող են մինչև 28 գրամ մարիխուանա պահել,– հաղորդում է BBC-ն։
21 տարին լրացած մարդիկ իրավունք ունեն այս թմրամիջոցի մինչև 28 գրամ պահել և տանն աճեցնել մարիխուանայի մինչև վեց բույս։ Թմրամիջոցի օգտագործումը հասարակական վայրերում, դպրոցներից մինչև 300 մետրի վրա կամ մեքենա վարելիս արգելվում է։
Թմրամիջոցի օրինականացման համար բնակիչները քվեարկել են 2016 թվականի նոյեմբերին։ 1996 թվականին Կալիֆորնիան դարձել է առաջին ամերիկյան նահանգը, որ թույլ է տվել օգտագործել մարիխուանան բժշկական նպատականերով։
Կալիֆորնիայից բացի, այս թմրամիջոցի օգտագործումը հանգստի նպատակով օրինականացրել են Կոլորադո, Վաշինգտոն, Օրեգոն, Ալյասկա և Նևադա նահանգներում։ Այսպիսով, ամերիկացիների մեկ հինգերորդը կարող է օրինական կերպով մարիխուանա ձեռք բերել։











































