Անհատի ստեղծագործականության ներուժը ցանկացած սուվերեն երկրի մեծագույն ձեռքբերումն է։ Առանց ազատ ու ստեղծագործ հանրույթի որևէ երկիր չի կարող մրցունակ լինել։ Պետության ամենամեծ գործառույթը ստեղծագործականության համար անհրաժեշտ ու համապատասխան միջավայրի ձևավորումն ու ապահովումն է։ Անցյալ տարին հարուստ էր մշակութային նվաճումներով և խայտառակ ձախողումներով և դրսևորումներով։ Այդ բոլորի մասին և ոչ միայն զրուցել ենք շատ սիրելի երգչուհի-երգահան Լիլիթ Պիպոյանի հետ:








































