Wednesday, 01 07 2026
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել

«Աղջիկս իմացավ, որ ծերանոցում եմ՝ հեռախոսը ձեռքից ընկավ». տուն-ինտերնատի լավատես «բնակիչները»

Թիվ մեկ տուն-ինտերնատում տոնական տրամադրություն է։ Չնայած այստեղ հայտնվելու տարբեր՝ նույնիսկ ամենադաժան պատճառներին, մեր զրուցակիցները չեն դժգոհում, լցված են ապագայի նկատմամբ հույս ու հավատով։

Լաերտ Մովսիսյանը 30 տարվա սպորտսմեն է, կրթություն է ստացել Լենինգրադում, այստեղ է հայտնվել ընկերական շրջապատից կտրվելու համար։

Կինը մահացել է, ասում է՝ չնայած տուն-ինտերնատում կան իրենց երջանկությունը երկրորդ անգամ գտած զույգեր, ինքն իր կնոջը շատ է սիրում, չի դավաճանի։

Ռուզաննա Գրիգորյանը քաղցկեղ ունի, անցել է բազմաթիվ դժվարությունների միջով, բայց ապագայի նկատմամբ հույսն ու հավատը չի կորցրել. «1.5 տարվա մեջ 20 քիմիաթերապիա եմ անցել, բայց լավատես եմ, ուզում եմ ապրել»։

Լիդա Պոպովան ևս լավատես է․ 2018-ի միակ ցանկությունն առողջ լինելն է։

Սոնյա Մարտիրոսյանն արդեն երեք տարի է տուն-ինտերնատում է, որևէ դժգոհություն չունի, այստեղ հանդիպել է իր վաղեմի ծանոթին՝ ամուսնացել. «Կռվի ժամանակ ենք ծանոթացել, այստեղ հանդիպել ենք՝ հիշել լավ ու վատ օրերը, ինքն առաջարկել է, ես էլ համաձայնվել եմ»։

Ռոբերտ Հայրապետյանի ընտանիքը Ռուսաստանում է, Հայաստանում հարազատ չունի, իսկ Ռուսաստան մուտքն արգելված է։ Ստիպված է եկել տուն-ինտերնատ, շատ է ցանկանում նորից լինել ընտանիքի կողքին։

Արթուր Օհանյանն ակտիվ հետևում է քաղաքական գործընթացներին, ասում է՝ տուն-ինտերնատում կան և՛ իշխանամետներ, և՛ ընդդիմադիրներ, նույնիսկ քաղաքական թեժ բանավեճեր են ունենում։ Երեխաներ ունի՝ չգիտեն, որ տուն-ինտերնատում է։

Սուսաննա Ղարագյոզյանը ևս մասնակցում է տոնական միջոցառմանը՝ չնայած տոնախմբության ընթացքում տրամադրությունը բարձր էր, նույնիսկ պարեց մի քանի անգամ, տեսախցիկի առջև հուզվեց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում