Ձմեռը որքան ցուրտ, այնքան էլ գեղեցիկ է: Boredpanda.com կայքն առաջարկում է մեկ բաժակ տաք թեյով զմայլվել ձմեռային կախարդական բնապատկերների լուսանկարներով: Դրանք կայքին տրամադրել են տարբեր երկրների լուսանկարիչներ:
Գեղեցիկ է ձմեռը հատկապես երկնուղեշ ծառերով անտառներում: Ֆոտոշարքում առանձնանում է երեք սագերի լուսանկարը: Թռչունները քայլում են կողք-կողքի՝ հետևում թողնելով ոտնաթաթերի երեք զուգահեռ հետագծեր:































































