Սանտա Կլաուսն ապրում է հեռավոր Ֆինլանդիայում՝ փոքրիկ գյուղում, որը կոչում են նաև «Սանտա պարկ»։ Այնտեղ էլֆերի համար նախատեսված դպրոց կա: Գյուղում ապրում է նաև Միսիս Կլաուսը:
Ամեն օրը էլֆերը տասնյակ հազարավոր նամակներ են ստանում աշխարհի տարբեր երկրների մանուկներից և նվերներ են պատրաստում նրանց համար։
«Սանտա պարկ»-ի այցելուները կարող են այցելել Էլֆերի դպրոց, Սանտայի գրասենյակ, փոստ, ինչպես նաև համտեսել Միսիս Կլաուսի պատրաստած համադամ ուտեստները։










































