Հայտնի է, որ տղամարդիկ և կանայք տարբեր մոտեցում ունեն տան ներքին հարդարանքին՝ ինտերիերին: Ինչպես փոխզիջում գտնել, որպեսզի բոլորի համար հարմարավետ լինի. ներկայացնում է novate.ru-ն:
Ինչ են ուզում կանայք

Կանանց դուր է գալիս կամերային մթնոլորտ, վինտաժային իրեր, սահուն եզրագծերով նրբագեղ կահույք: Աղջկական հարդարանքում շատ կան ծաղկային պրինտեր, տեքստիլ, ծալազարդեր, հայելիներ, սնդուսափայլ մակերևույթներ, նուրբ ծաղկային երանգներ:
Կանացի հարդարանքը ենթադրում է ոսկու, արծաթի և բարդ ու արտասովոր նկարների առկայություն: Այդպիսի տարրերը բնորոշ են ռոկոկոյին, բարոկկոյին, պրովանսին, քանթրիին, մոդեռնին, ժամանակակից դասական ոճին: Դիզայներական միջավայրում դրանք դասում են կանացի ներքին հարդարանքների շարքին: Փափկությունը, զգացմունքայնությունը և գեղեցկությունը գեղեցիկ սեռի բնորոշ գծերն են:
Ինչ են սիրում տղամարդիկ

Տղամարդիկ ավելի շատ ձգտում են ազատության: Նրանց սրտով են ստուդիա-բնակարանները, լոֆթ ոճի ներքին հարդարանքը, փոփ-արտը, հայ-թեքը, խիստ դասական ոճը և մինիմալիզմը: Կահույքի հստակ գծեր, կոշտ ֆակտուրա, նվազագույն բաղադրիչներ՝ սա է տղամարդկային ներքին հարդարանքը առանձնացնում կանացիից: Ուժեղ էներգետիկան այդպիսի տարածքում ամիջապես նկատելի է, այն գերակշռում է:
Տղամարդկային հարդարանքում անպայման առկա կլինեն փայտ, կաշի, ապակի, քար: Տղամարդկանց համար ամեն ինչ պետք է պարզ ու հասկանալի լինի: Նրանք գնահատում են շարժունությունն ու ֆունկցիոնալությունը: Գունային գամման զուսպ է, շատ մուգ շոկոլադագույն երանգներ պարունակող: Տղամարդկանց դուր է գալիս մոխրագույնը, սևը:
Հաջող փոխզիջման գաղտնիքը


Որոշ դիզայներներ կարծում են, որ չկան տղամարդկային և կանացի ներքին հարդարանքներ: Ըստ նրանց՝ լինում է ավելի նուրբ կամ կոշտ մթնոլորտ: Հաշվի առնելով ժամանակակից կանանց ազատության ձգտումը՝ նրանցից շատերին նույնպես դուր են գալիս մինիմալիզմը, հայ-թեքը: Իսկ որոշ տղամարդիկ ուզում են տուն վերադառնալով հայտնվել փափուկ և ջերմ մթնոլորտում:
Դիզայներները խորհուրդ են տալիս ներքին հարդարանքում ազատվել ավելորդ քաղցրմեղրցրությունից: Պակաս վարդագույն երանգներ, ծալազարդեր և մասնիկներ, հավասարակշռության համար լավ կլինի ավելացնել փայտ, ապակի, կաշվե տարրեր:
Թող տանը լինեն կանացի գեղեցկություն և տղամարդկային ուժ:










































