Ըստ կանադացի գիտնական Սայմոն Ֆրեյզերի՝ արհեստական եղևնիները՝ ի տարբերություն բնականների, սպառնում են ուժեղ սեռի առողջությանը:
Բանն այն է, որ նյութերը, որոնցով դրանք պատրաստում են գործարաններում, շատ թունավոր են:

«Պոլիվինիլքլորիդը թքագեղձերը գրգռող գազեր է արձակում: Սակայն դա ամենամեծ վտանգը չէ»,- ասել է պրոֆեսորը:
Ըստ նրա՝ հրդեհի անվտանգությունն ապահովելու համար արհեստական եղևնիներին հավելում են արճիճ, անագ կամ բարիում, և այն արտազատում է ֆտալետներ, ինչն էլ նվազեցնում է տեստոստերոնը՝ սպառնալով տղամարդկային անպտղությամբ:











































