Wednesday, 08 05 2024
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
13:30
Սի Ծինփինը մեկնարկել է պետական այցը Սերբիա
13:15
AstraZeneca-ն հետ է կանչել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը՝ հազվադեպ կողմնակի ազդեցությունները դատարանում ընդունելուց հետո
Իսրայելը բացել է Քերեմ Շալոմ հսկիչ անցակետը Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի համար
«Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա Հայաստանին հաղթահարել մեկուսացումը». Ամիրբեկով
Խաղաղություն՝ նոր սահմանազատում. պատերազմի սպառնալիքով սահմանազատում չի կարող լինել. Միքայել Սրբազան
Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ միանում են Բագրատ Սրբազանի շարժմանը
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»

Ժողովների ազատությունը և ուժի կիրառումը

Իրավական պետության կարևորագույն տարրերից մեկի՝ հավաքների ազատության ապահովման խնդիրը վերջին ժամանակներում նորից ակտուալացվել է: Արաբական աշխարհում տեղի ունեցող քաղաքական վերափոխումները, եվրոպական մի շարք երկրներում(Իսպանիա, Պորտուգալիա, Հունաստան) կառավարությունների սոցիալ-տնտեսական ծրագրերի և կոռուպցիայի դեմ երիտասարդության բողոքի գործողությունները, հավաքների ազատության սկզբունքի վերաիմաստավորման պահանջ են առաջացնում:

Խաղաղ, առանց զենքի ժողովների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից է: Այն ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 20-րդ, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային պակտի 21-րդ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածներում:

Ժողովների ազատությունն ամրագրված է իրենց ժողովրդավարական հռչակած պետությունների սահմանադրություններում և այլ հիմնարար իրավական փաստաթղթերում: Սակայն հաճախ, արդեն օրենսդրության մակարդակում, հավաքների ազատությունը դառնում է զուտ ձևական մի դրույթ: Այդպես է լինում, օրինակ, երբ օրենքով ամրագրում են, որ գործադիր իշխանությունն իրավունք ունի սեփական հայեցողությամբ թույլատրել և/կամ դադարեցնել ժողովները:

Հասկանալի է նաև, որ օրենսդրական խոչընդոտների բացակայությունը դեռևս չի երաշխավորում հավաքների ազատության լիարժեք իրագործումը: Հաճախ պետական տարբեր ատյանների կամայական որոշումները, գործողություններն ու անգործությունն են հանդիսանում ժողովների իրավունքի իրագործման արգելակը:

Պետք է նշել, որ եթե իրական ժողովրդավարական համակարգերում հավաքների ազատությունը, ի թիվս այլ հիմնարար իրավունքների, պետությունը սահմանափակող սկզբունք է, ապա ոչ ժողովրդավարականներում իշխող դասն է սահմանում, թե ժողովուրդը որ պարագայում և ինչպես կարող է հավաքներ անցկացնել (եթե, իհարկե, ընդհանրապես թույլատրում է բողոքի միջոցառումներ անցկացնել): Ուստի ժողովների ազատության հետ կապված տարաբնույթ հարցեր դիտարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել վերոնշյալ հանգամանքը:

Հավաքների ազատության հետ առնչվող կարևոր և խնդրահարույց հարցերից է ուժային մեթոդներով բողոքի գործողությունների դադարեցումը: Ուժի կիրառմամբ հանրահավաքների, ցույցերի և այլ ակցիաների ցրումը տեղի է ունենում ինչպես ոչ ժողովրդավարական, այնպես էլ ժողովրդավարական պետություններում:

Ոչ ժողովրդավարական երկրներում իշխանությունների նման վարքագիծը պայմանավորված է պետության ոչ իրավական բնույթով. իշխանությունն է ամեն ինչի տերը, ինչպես ցանկանում է, այնպես էլ վարվում է: Նման պետություններում, երբ օրենքը սպասարկում է կառավարող խավի շահերը միայն, բողոքի ցույցեր իրականացնողները հեշտությամբ դառնում են օրինախախտներ: Բայց ավտորիտար պետությունները ՄԱԿ-ի անդամ են և, ըստ այդ կառույցի կանոնադրության, պարտավոր են հարգել մարդու իրավունքները, այդ թվում՝ հավաքների ազատությունը: Գոյություն ունի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, որի նախաբանում մասնավորապես ասված է, որ «…անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չընդվզի բռնակալության և ճնշման դեմ»:

Ուստի ավտորիտար տիպի պետությունում մարդը նույնպես ժողովներ անցկացնելու իրավունք ունի, այլ բան, որ այդ իրավունքը ճանաչվում է միջազգային իրավական համակարգի, այլ ոչ վերոնշյալ տիպի պետության կողմից:

Հատկանշական է նաև, որ բռնապետական երկրների պարագայում միջազգային հանրությունը, ըստ էության, որոշակի պայմանների դեպքում ճանաչում է հավաքների ազատության իրականացումը նաև ուժի կիրառմամբ: Լիբիայի վերջին զարգացումները դրա վառ օրինակն են: Միջազգային հանրությունն ի դեմս, օրինակ, Ֆրանսիայի՝ որպես օրինական իշխանություն կրող ճանաչելով Լիբիայի ապստամբներին, որոնք զենքով պայքարում են Մուամար Քադաֆիի իշխանության դեմ, փաստորեն ընդունում է, որ մարդիկ իրավունք ունեն զանգվածային բողոքի միջոցառումներ անել ոչ խաղաղ միջոցներով, եթե իշխանությունները նպատակաուղղված զանգվածային սպանություններ են իրականացնում մարդկանց խաղաղ գործողությունները ցրելու, նրանց բողոքը զսպելու, հնազանդեցնելու համար:

Ժողովրդավարական երկրներում ուժի կիրառմամբ բողոքի ակցիաների դադարեցման խնդիրը լրիվ այլ բնույթ ունի: Նախ՝ օրենսդրական մակարդակով ամրագրվում են այն հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա միայն պետությունները կարող են ուժ կիրառել: Օրինակ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի (որի անդամն են Եվրոպայի խորհրդի բոլոր պետությունները) 11-րդ հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ խաղաղ ժողովների ազատության իրավունքի իրականացումը «ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավար հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության ու հասարակական անդորրի, անկարգություններն ու հանցագործությունները կանխելու, այլ անձանց առողջությունն ու բարոյականությունը կամ նրանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով»:

Իսկ վիճահարույց խնդիրները հիմնականում կարգավորվում են դատական որոշումներով, որոնք էլ իրենց հերթին նախադեպեր են, հետագայում նման վեճերի լուծման հիմք: Օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ուժի կիրառմամբ ժողովները դադարեցնելու հետ կապված իր որոշումներում ամրագրել է մի շարք կարևորագույն սկզբունքներ, որոնցից ցանկանում ենք առանձնացնել հետևյալը.

• ժողովի չարտոնված լինելը չի արդարացնում ժողովի ազատության սահմանափակումները (օրինակ՝ «Սիսսեն ընդդեմ Ֆրանսիայի», № 51346/99, § 50): Այսինքն, անկախ այն բանից՝ ժողովի վերաբերյալ իրազեկված են պետական կամ տեղական մարմինները, թե՝ ոչ, մարդիկ իրավունք ունեն իրականացնելու իրենց միջոցառումը: Իրազեկումն ընդամենը տրվում է, որպեսզի պատկան մարմինները կանխարգելիչ գործողություններ իրականացնեն հավաքների անվտանգությունը ապահովելու համար (օրինակ՝ «Բժիշկները հանուն կյանքի» պլատֆորմ» կազմակերպությունն ընդդեմ Ավստրիայի», §§ 23, 34,): Չիրազեկվածությունը չի կարող հիմք լինել ժողովն ուժով ցրելու համար, եթե այն անցնում է խաղաղ ճանապարհով («Օյա Օթոմանն ընդդեմ Թուրքիայի» , № 74552/01, 5 դեկտեմբերի, 2006թ.):
• Ուժի կիրառումը պետք է լինի համաչափ, օրինական, համապատասխանի «անհետաձգելի սոցիալական կարիքներին» («Ստանկովը և «Իլինդեն» միավորված մակեդոնական կազմակերպությունը ընդդեմ Բուլղարիայի» (բողոքներ №№ 29221/95 և 29225/95, 2001թ. հոկտեմբերի 2-ի որոշումը): Ուժ կարող է կիրառվել այն դեպքում, երբ խախտվում են այլ օրենքներ («Ջիլօղլուն և մյուսներն ընդդեմ Թուրքիայի», բողոք № 73333/01 2007թ. մարտի 6-ի որոշումը):

Փաստորեն այն դեպքում, երբ երկիրը գոնե ֆորմալ առումով ժողովրդավարական է, իշխանությունների կողմից ուժի գործադրմամբ հանրահավաքների, ցույցերի, պիկետների և այլ ակցիաների դադարեցումը թեև թույլատրելի է, բայց ծայրահեղ միջոցառում է, որի նպատակը մարդկանց հնարավորինս նվազագույն վնաս հասցնելով այս կամ այն բողոքի միջոցառումը դադարեցնելն է՝ այն դեպքում, եթե դա «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակության մեջ»: Սա նշանակում է, որ եթե որևէ ժողով ուժի կիրառմամբ ցրվում է, ապա քաղաքացիներն իրենց ցանկությամբ կարող են որոշ ժամանակ անց խաղաղ բողոքի նոր միջոցառումներ իրականացնել՝ անկախ իրազեկված-չիրազեկված լինելուց:

Էդգար Վարդանյան
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում