Երկրորդ օրն անընդմեջ Թինա Կանդելակին ուրախացնում է երկրպագուներին լողազգեստով լուսանկարներով։ Այս անգամ վառ կարմիր լողազգեստին փոխարինել է սևը, որի զսպվածությունը փոխհատուցվել է սեքսուալ ցանցավոր զուգագուլպայով։

Թինայի խոսքով՝ վերջին ֆոտոսեսիայի երկու լուսանկարներն ինքը չէր ծրագրել ի ցույց դնել, սակայն ստանալով դրական արձագանքներ՝ ուղղված սպորտի, ճիշտ սնուցման և առողջ ապրելակերպի մասին վերջին հրապարակումներին, զետեղել է դրանք։

42-ամյա Թինան շնորհավորել է երկրպագուներին տոների առթիվ՝ կոչ անելով նրանց չվախենալ կյանքում ինչ-որ բան փոխելուց և խիզախ ուղևորվել մարզասրահ։ Նա հրապարակումը ստորագրել է պարզ և հակիրճ. «Ձեր ռուսական Ջեյն Ֆոնդա»։

Հիշեցնենք, որ վերջին տարվա ընթացքում հեռուստահաղորդավարուհին պարբերաբար կարճ տեսագրություններ է հրապարակում Instagram-ում իր մարզումներից։















































