Ֆրանսիայում «տարվա անձ» է դարձել միանգամից երկու մարդ՝ նախագահ Էմանուել Մակրոնն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անցկացրել է Ifop ընկերությունը՝ Paris Match պարբերականի պատվերով։


Նշվում է, որ Մակրոնն ու հովվապետը հավաքել են հարցվածների ձայների 33 տոկոսը, երրորդ տեղում 11 տոկոս արդյունքով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է։

Չորրորդ և հինգերորդ տեղերում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։


Հարցվածների 23 տոկոսը տարվա իրադարձություն է անվանել նախագահական ընտրությունները, 15 տոկոսը՝ ԴԱԻՇ-ի դեմ պատերազմն Իրաքում և Սիրիայում։ Նույնքան մարդ տարվա իրադարձություն է անվանել փոթորիկները Վեսթ Ինդիայում, 13 տոկոսը՝ երգիչ Ջոնի Հոլիդեյի մահը։


Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Օբաման և Քլինթոնը գլխավորել են ԱՄՆ-ում հիացմունքի վարկանիշը։ Երկրորդ տեղում Դոնալդ Թրամփն է, երրորդում՝ Հռոմի պապը։











































