ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը 2017թ. ամենամեծ և ամենակարևոր քաղաքական իրադարձությունը համարում է ՀՀ-ԵՄ համագործակցության մեկնարկը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այնպիսի փաստաթուղթ է, որի իրագործումը խիստ շաղկապված է հայկական կողմի հետ.
«Սա երկկողմ փաստաթուղթ է, եթե մենք չունեցանք այն, ինչ պետք է ունենանք, ապա այդ բոլորը կմնա՝ ձայն բարբառոյ յանապատի։ Այնպես որ, ոգևորվել պետք է, բայց դրա կողքին պետք է նաև աշխատել, աշխատել շատ նպատակամղված, շատ քրտնաջան կերպով, որովհետև մենք ունենք այնպիսի երևույթներ՝ ներքին քաղաքական Հայաստանի այսօրվա պայմաններում, ժամանակի և տարածության մեջ, և ընդհանրապես, բոլոր արտաքին խնդիրների կատարելագործումը կամ հաջողումը խիստ կերպով շաղկապված է ներքին քաղաքականության հետ։ Եթե մենք չունենանք այն, ինչ պետք է ունենանք մեր տանը, մեզ ոչ ոք ոչինչ չի տա։ Այնպես որ, մենք բոլորս պետք է այդ ուղղությամբ շատ լուրջ աշխատենք»։










































