Ռոննի Լինն Գիփսոնն Արկանզասից 8 տարի բռնաբարել է փոքր աղջկա՝ նրան առաջարկելով այդպիսով «խաղալ»: Զոհն ընդամենը 4 տարեկան է եղել, երբ մանկապիղծը նրա հանդեպ առաջին ոտնձգությունն է արել: Սակայն այդ սարսափելի հանցագործությունների մասին հայտնի է դարձել բոլորովին վերջերս: Աղջիկը պատմել է, թե իր հետ ինչ է արել 45-ամյա Ռոննին, այդ ժամանակ ոստիկանները նրան խնդրել են օգնել բռնել հանցագործին, հայտնում է Independent-ը:
Դրա համար Ռոննիին գտել են Facebook-ում, ինչից հետո աղջիկը, ով հիմա ծառայում է ԱՄՆ ռազմաօդային ուժերում, գրել է նրան: Բոլոր մեղադրանքներին տղամարդը պատասխանել է «համակերպվիր դրան» և «արդեն ոչինչ անել հնարավոր չէ»:
Ձերբակալությունից հետո Ռոննին խոստովանել է, որ բռնաբարել է երեխային, ով այդ ժամանակ եղել է 3 կամ 4 տարեկան: Ներկայումս նրա համար նշանակված է 500 000 դոլար գրավ: Տղմարդուն սպառնում է առնվազն 25 տարվա ազատազրկում, առավելագույնը՝ ցմահ ազատազրկում:









































