Հետազոտողները պարզել են՝ աշխարհի որ երկրներում կարիերային և պրոֆեսիոնալ հավասարություն կա տղամարդկանց և կանանց միջև: The Economist պարբերականի հրապարակած վարկանշային ցուցակում ընդգրկվածներին միավորներ են նշանակվել 0-10-ը՝ կախված մի շարք գործոններից՝ կին աշխատողների և տղամարդ աշխատողների գրագիտության, աշխատավարձի, զբաղեցրած պաշտոնների մակարդակից:
Առաջատար են դարձել սկանդինավյան երկրները՝ Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլյանդիան: Այդ երկրներում պայմաններ են ստեղծվել կանանց հաջող կարիերային աճի համար: Ֆինլանդիայում գրանցվել է բարձրագույն կրթություն ունեցող կանանց ամենաբարձր տոկոսային մակարդակը: Իսկ Շվեդիայում կանայք զբաղեցնում են տեղերի 44%-ը խորհրդարանում:
Ցուցակում վերջին տեղերում են՝ Ճապոնիան, Թուրքիան և Հարավային Կորեան:






































