Իսրայելի առողջապահության կառավարական կոմիտեն դեկտեմբերի 25-ին պարտավորեցրել է արտադրողներին կարմիր կպչուն պիտակներով նշագրել մթերքները, որոնք պարունակում են մեծ քանակությամբ շաքար, աղ և հագեցած ճարպեր, հայտնում է The Times of Israel-ը։
Նշագրումը չի տարածվի բնական հյութերի և շաքարին փոխարինող նյութերով ըմպելիքների վրա։
2 տարվա ընթացքում պարեն արտադրող ընկերություններն ընդդիմացել են նշագրման ներմուծմանը, որը հայտնի է որպես չիլիական մոդել։ Արտադրողների առաջարկած փոխզիջումային տարբերակները մերժվել են։ Իշխանությունները զիջում են արել միայն մի հարցում. 25 սմ-ից փոքր փաթեթները չեն կրի կարմիր պիտակներ, սակայն արտադրողները, միևնույնն է, պարտավոր են նշել վնասակար բաղադրիչների պարունակությունը։
Նորարարություններն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի սկզբին։










































