Tuesday, 23 06 2026
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ

«Արմենիա» ավիաընկերությունը 2018-ի ապրիլից կանոնավոր թռիչքներ կիրականացնի դեպի Լիոն և Քյոլն

«Արմենիա» ավիաընկերությունը հաջորդ տարվա ապրիլից կիրականացնի կանոնավոր չվերթներ եվրոպական երկու ուղղություններով:

Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այդ նպատակով ծրագրում են ձեռք բերել Embraer 190 ուղևորատար ինքնաթիռ, որի տեղափոխման շուրջ ներկայում բանակցություններ են վարում: «Այդ ինքնաթիռը 2009 թվականի է, բավականին լավ վիճակում է: Երբ այն Հայաստան հասնի, մենք կսկսենք իրականացնել ուղիղ չվերթներ դեպի Եվրոպա: Ապրիլի 19-ին նախատեսվում է առաջին թռիչքը Լիոն, ապրիլի 23-ին` Քյոլն»,-ասաց ավիաընկերության ղեկավարը:

Ռոբերտ Հովհաննիսյանի խոսքով` և՛ Լիոնի, և՛ Քյոլնի օդանավակայաններից ստացել են զեղչեր չվերթներն իրականացնելու համար: «Լիոնի և Քյոլնի օդանավակայանների հետ բանակցություններից հետո մենք երեք տարով ստացանք 50 տոկոսով զեղչ օդանավակայանի ծառայություններից օգտվելու համար: «Զվարթնոցը» ևս պատրաստ է զեղչերի, նրանք երկու ձեռքով կողմ են, որ դեպի Եվրոպա կանոնավոր չվերթներ բացվեն: Դա մեզ հնարավորություն կտա մրցակցությանը դիմանալ, քանի որ տարանցիկով տոմսերն ավելի էժան են, բայց ուղիղ չվերթը մնում է ուղիղ չվերթ»,-նշեց բանախոսը:

Քյոլնի օդանավակայանը համաձայնել է անգամ 70 տոկոս զեղչ տրամադրել, եթե ավիաընկերությունը չվերթները չհետաձգի:

«Սրանք այն ուղղություններն են, որտեղից մենք ակնկալում ենք զբոսաշրջիկներ, այդ թվում` հայերի, ովքեր ապրում են Ֆրանսիայում, Գերմանիայում: Մենք նպատակ ունենք այնտեղից բերել նաև տուրօպերատորներ, ինչպես՝ Իսրայելի դեպքում»,-նշեց «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենը: Նա հավելեց, որ ամեն ինչ ծրագրվածի պես ընթանալու դեպքում շաբաթական երկանգամյա հաճախականությամբ թռիչքներ կիրականցնեն և՛ ամռանը, և՛ ձմռանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում