Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը շատ է սիրում Քարդաշյան-Ջեններ ընտանիքին: Այդ պատճառով ընտանիքի մայրը՝ Քրիս Ջենները, դերասանուհուց սպիտակ Porsche է նվեր ստացել:

Գեղեցիկ կարմիր բանտով ավտոմեքենան կարելի է տեսնել Քրիսի ինսթագրամյան էջում: Մեքենան տեղավորվել է տանը: Ջենիֆերը նվիրել է մեքենայի փոքրացված տարբերակը հատուկ երեխաների համար:
Ջենները լուսանկարը մեկնաբանել է. «Իմ լավագույն ընկերուհի Ջենիֆեր Լոուրենսն ինձ հարցրեց՝ ես ինչ կուզենայի Սուրբ ծնունդին: Իհարկե, ես ասացի, որ Porsche եմ ուզում»:









































