«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի կարծիքով՝ սխալ է իշխանություններից պահանջել քաղբանտարկյալների ազատ արձակում. «Իրենք են նրանց քաղբանտարկյալ դարձրել։ Ես ժամանակին ասում էի՝ տարբեր քաղաքական ուժեր նախքան ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը այդ հարցը պետք է բարձրաձայնեին, հարց ուղղեին կոնկրետ Սվիտալսկուն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։
Մեր զրուցակիցը նշում է. «Վերհիշեք՝ ով արհեստական ինտրիգ մտցրեց դաշտ՝ դա Սերժ Սարգսյանն էր։ Նա ինտրիգներ սիրող մարդ է, փոքր քայլերը ներկայացնում է որպես հաղթանակ»,- ասաց նա։
Նրա խոսքերով՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ ինքը համագործակցություն չի սկսի, որովհետև ղարաբաղյան հարցի շուրջ կան իրեն չբավարարող մոտեցումներ. «Ճակատը Ղարաբաղի հարցը թույլ հայտարարությամբ ամփոփեց, շնորհակալություն, որ դա արեց, բայց չեմ կարծում, որ իրենք դրա համար են ստեղծված»։
Դավիթ Հովհաննիսյանը մնում է իր այն կարծիքին, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ չի դառնալու 2018-ի ապրիլից հետո. «Բոլորը մտնելու են «ֆեյքի» մեջ՝ թույլ չտանք, որ դառնա վարչապետ ու հետո ասելու են՝ սա մեր հաղթանակն էր։ Նա դե ֆակտո կմնա իշխանության ու դե ֆակտո երկիրը «վարի կտա», բայց երբեք վարչապետ չի դառնալու»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։










































