Մադոննան Սուրբ Ծննդի նախօրեին թեմատիկ լուսանկար էր հրապարակել։
Լուսանկարում Մադոննան կարմիր ամանորյա կոստյումով է, մորթե գլխարկով։ Նա նստած է նվերների կույտի վրա։ Սպիտակ մորթով ճտքավոր կարմիր կոշիկները համադրվում են նրա հագուստի հետ և ընդգծում նրա գեղեցիկ ոտքերն ու ամբողջացնում սեքսուալ կերպարը։









































