ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքից 28-ամյա Էրիկա Ջիզելա Միրանդա-Ալվարեսը սպանել է իր 33-ամյա ընկերուհի Քերոլայն Ֆլորեսին և խլել նրա 6 շաբաթական դստերը։ Այժմ մարդասպանին մահապատիժ է սպասվում։

Էրիկան տևական ժամանակ ընկերուհու երեխայի առևանգման պլաններ էր մշակել։ Վերջերս նա վիժել էր և չէր կարողանում հաղթահարել երեխայի կորստի սթրեսը։
Նա ընկերուհուն հրավիրել է իր տուն, դանակահարել նրան, վերցրել երեխային ու գնացել անհայտ ուղղությամբ։

Պատմությունը մեծ արձագանք է առաջացրել նահանգում։ Մի քանի օր անց չարագործին ձերբակալել են։
Ինչպես պարզվել է՝ երեխային առևանգելուց հետո նա ուղևորվել էր իր բոյֆրենդի տուն և ասել, որ երեխային լույս աշխարհ է բերել դեռևս դեկտեմբերի 19-ին։ Հանցագործի երեխան պետք է ծնվեր 2018 թվականի հունվարին։












































