Ճապոնիայում ոստիկանը հեծանվով կարողացել է հասնել սպորտային մեքենայի վարորդին։ Այս մասին հայտնում է SoraNews24 պարբերականը։

Նարնջագույն Lamborghini Huracán-ի վարորդը (համաձայն բաց տվյալների՝ մեքենայի շարժիչի հզորությունը կազմում է 610 ձիաուժ) խախտել է երթևեկության կանոնները և որոշել փախուստի դիմել։ Նրան հետապնդել է ոստիկանը՝ սովորական քաղաքային հեծանվով։ Ոստիկանին ոչ միայն հաջողվել է հասնել նրան, այլև տուգանք սահմանել։

Թե կոնկրետ որ քաղաքում է տեղի ունեցել միջադեպը, չի հստակեցվում։











































