Գվատեմալան ԱՄՆ-ի օրինակով ընդունել է որոշում Իսրայելում իր երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ջիմմի Մորալեսը։
Պետության ղեկավարի խոսքով՝ ինքը զրուցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում քաղաքական գործիչները պայմանավորվել են Գվատեմալայի մայրաքաղաքը Երուսաղեմ վերադարձնելու մասին։

Մորալեսն ընդգծել է, որ հրահանգներ է տվել արտգործնախարարին համապատասխան գործողություններ սկսելու համար։
Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխելու մասին։ Սպիտակ տան ոորոշումը բացասական արձագանք էր առաջացրել միջազգային հանրության կողմից։











































